10:40  ,  9 նոյեմբերի, 2019

Նուրմագոմեդովը միայն 1 դեպքում ռևանշ մենամարտ կանցկացնի Մաքգրեգորի հետ

Խառը մենամարտերի թեթև քաշային կարգի չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովը նշել է՝ որ դեպքում է պատրաստ ռևանշ մենամարտ անցկացնել իռլանդացի Քոնոր Մաքգրեգորի հետ:

«Մաքգրեգորը Մոսկվայում արել է հայտարարություն, որին պատասխանելը պարզապես անիմաստ եմ համարում:

Եթե նա հաղթի 10 անընդմեջ մենամարտում, ապա հնարավորություն կստան ռևանշ անցկացնել ինձ հետ»,- ասել է Նուրմագոմեդովը:

Հիշեցնենք, որ Քոնոր Մաքգրեգորը հոկտեմբերի 24-ին Մոսկվայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Խաբիբ Նուրմագոմեդովը վախենում է մենամարտել իր հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English