09:46  ,  9 նոյեմբերի, 2019

Մարզման ժամանակ Ռամոսը «նոկդաունի» է ենթարկել թիմի դարպասապահին

Մադրիդի «Ռեալի» իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը նոյեմբերի 8-ին տեղի ունեցած մարզման ժամանակ գլխի հարվածով գետնին է տապալել թիմի 19-ամյա դարպասապահ Դիեգո Ալտուբեին:

Ալտուբեն վայր է ընկել, սակայն հումորով է արձագանքել տեղի ունեցածին:

Հիշեցնենք, որ «Ռեալն» արտագնա խաղում նոյեմբերի 9-ին ուժերը կչափի «Էյբարի» հետ: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:30-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English