23:22  ,  8 նոյեմբերի, 2019

«Միլանը» ձմռանը կուժեղացնի թիմի կազմը

Իտալական «Միլանի» ղեկավարությունը պատրաստվում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում լուրջ աշխատանք կատարել տրանսֆերային շուկայում:

Sky Italia-ի հաղորդմամբ՝ «Միլանի» ղեկավարությանը հաջողվել է ակումբի սեփականատերերին համոզել ձմռանը ներդրումներ կատարել թիմում և մի քանի բարձրակարգ ֆուտբոլիստ ձեռք բերել:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Միլանը» հետաքրքրված է «Լոս Անջելես Գելաքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչի և «Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչի ծառայություններով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English