21:47  ,  8 նոյեմբերի, 2019

El Chiringuito. Մեսին և Գրիզմանը չեն շփվում իրար հետ

Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի և ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի հարաբերություններն էլ ավելի են սրվել, հայտնում է El Chiringuito-ն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Լիոնել Մեսին շարունակում է դժգոհ մնալ Գրիզմանի մրցելույթներից և չի հասկանում՝ ինչու «Բարսելոնայի» ղեկավարությունն իրականացրեց նրա տեղափոխությունը:

Գրիզմանը նաև իր մտերիմներին հայտնել է, որ չի կարողանում շփման եզրեր գտնել Մեսիի հետ:

Հիշեցնենք, որ Անտուան Գրիզմանը «Բարսելոնա» է տեղափոխվել 2019 թվականի ամռանը: Կատալոնական ակումբը ֆրանսիացի հարձակվողի տեղափոխության դիմաց վճարել է 120 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English