20:22  ,  8 նոյեմբերի, 2019

«Փյունիկը» նվազագույն հաշվով հաղթեց «Շիրակին» (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի 13-րդ տուրում Երևանի «Փյունիկը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում հյուրընկալեց Գյումրիի «Շիրակին»:

Հանդիպման միակ գոլը խաղի 13-րդ րոպեին խփեց «Փյունիկի» 30-ամյա հարձակվող Դենիս Մահմուդովը:

«Շիրակն» այժմ 25 միավորով մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է: «Փյունիկը» 16 միավորով 7-րդ տեղում է:

Հայաստանի առաջնություն, 13-րդ տուր

«Փյունիկ» - «Շիրակ»՝ 1:0

Դենիս Մահմուդով, 13

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English