19:21  ,  8 նոյեմբերի, 2019

Եվրոպայի լիգա․ Մունիրը՝ չորրորդ տուրի լավագույն խաղացող

«Սեւիլիայի» իսպանացի հարձակվող Մունիրը ճանաչվել է Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի չորրորդ տուրի լավագույն խաղացող։

24-ամյա ֆուտբոլիստը հեթ-տրիկի հեղինակ էր դարձել «Դյուդելանժի» դեմ խաղում։ «Սեւիլիան» հաղթել էր 5։2 հաշվով եւ ժամանակից շուտ դուրս եկել փլեյ-օֆֆ։

Լավագույն կոչմանը հավակնում էին նաեւ անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը («Մանչեսթեր Յունայթեդ»), իսպանացի կիսապաշտպան Էստեբան Գրաներոն («Էսպանյոլ») եւ ֆրանսիացի հարձակվող Էնցո Կրիվելին («Իստանբուլ Բաշաքշեհիր»)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով