17:11  +04,  8 նոյեմբերի, 2019

Պրեմյեր լիգա․ Հոկտեմբերի լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը

«Լեսթեր Սիթիի» անգլիացի հարձակվող Ջեյմի Վարդին ճանաչվել է Պրեմյեր լիգայի լավագույն ֆուտբոլիստը հոկտեմբերի հանդիպումների արդյունքում, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը։ Անցած ամիս Վարդին խփել է 4 գոլ: Նա չորրորդ անգամ է իր կարիերայում արժանանում այս մրցանակին։

Հոկտեմբերի լավագույն մարզիչի մրցանակին արժանացել է Լոնդոնի «Չելսիի» անգլիացի գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը։

Հոկտեմբերին «Չելսին» 4։1 հաշվով հաղթել է «Սաութհեմփթոնին», 1։0 հաշվով՝ «Նյուքասլին», 4։2 հաշվով՝ «Բարնլիին»։

«Չելսին» 23 միավորով չորրորդ տեղում է, նույնքան միավոր ունի նաեւ «Լեսթերը», որը երրորդն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ