14:15  ,  8 նոյեմբերի, 2019

Եվրո-2020․ Հայաստան - Հունաստան խաղի տոմսերի գները

Նոյեմբերի 8-ից սկսվում է Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան - Հունաստան խաղի տոմսերի վաճառքը։ ՀՖՖ-ի գնային նոր քաղաքականության համաձայն՝ կրկին մեծամասնություն կկազմեն 1000 դրամ արժողությամբ տոմսերը։ 

Հայաստան - Հունաստան հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 15-ին՝ ժամը 21։00-ին։ Տոմսերը կարելի է ձեռք բերել «Հանրապետական» ստադիոնի՝ Վրացյան փողոցում տեղակայված տոմսարկղից։ Տոմսարկղը կգործի ամեն օր՝ ժամը 12։00-ից 20։00-ը։ Միևնույն անձի կողմից 5 տոմսից ավելի ձեռք բերելու դեպքում ինքնությունը հաստատող փատաթղթի առկայությունը պարտադիր է։ 

Կուտակումներից խուսափելու համար ՀՖՖ-ն հորդորում է խաղի օրը ստադիոն գալ մեկնարկից 2 ժամ առաջ։

Հայաստան - Հունաստան

Արևմտյան տրիբունայի կենտրոնական հատված՝ 9000 դրամ

Արևմտյան տրիբունայի կողային հատվածներ՝ 7000 դրամ

Արևելյան տրիբունայի կենտրոնական հատված՝ 5000 դրամ

Արևելյան տրիբունայի կողային հատվածներ՝ 3000 դրամ 

Հյուսիսային և հարավային տրիբունաներ՝ 1000 դրամ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով