13:19  ,  8 նոյեմբերի, 2019

Եվրոպայի լիգա․ Օրվա հնարքը Զիդանի ոճով

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի չորրորդ տուրի լավագույն հնարքը։

«Մանչեսթեր Յունայթեդի» անգլիացի հարձակվող Մեյսոն Գրինվուդը սերբական «Պարտիզանի» դեմ խաղում մրցակցին շրջանցել էր ֆրանսիացի Զինեդին Զիդանի ոճով։ Այս խաղում Գրինվուդը դարձել է գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ։

Հիշեցնենք, որ անգլիական ակումբը տանը «Պարտիզանին» հաղթել է 3։0 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում