01:57  ,  8 նոյեմբերի, 2019

ԵԼ. «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց և դուրս եկավ փլեյ-օֆֆ, «Ռոման» պարտություն կրեց. Բոլոր արդյունքները (տեսանյութ)

Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի չորրորդ տուրում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» տնային խաղում մրցեց սերբական «Պարտիզանի» հետ: Նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 3:0 հաշվով:

«Մանչեսթեր Յունայթեդի» կազմից աչքի ընկան անգլիացի կիսապաշտպան Մեյսոն Գրինվուդը, ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարսիալը և անգլիացի հարձակվող Մարկուս Ռաշֆորդը:

Միաժամանակ ընթացող խաղում իտալական «Ռոման» արտագնա խաղում պարտվեց Մյոնխենգլադբախի «Բորուսիային»:

Հանդիպման 35-րդ րոպեին «Ռոմայի» արգենտինացի պաշտպան Ֆեդերիկո Ֆասիոն դարձավ ինքնագոլի հեղինակ: 64-րդ րոպեին Ֆասիոն գրավեց արդեն մրցակցի դարպասը: Ավելացված ժամանակի 5-րդ րոպեին «Բորուսիայի» ֆրանսիացի հարձակվող Մարկո Տյուրամի գոլը հաղթանակ պարգևեց գերմանական թիմին:

Եվրոպայի լիգա, խմբային փուլ, չորրորդ տուր

G խումբ

«Ֆեենորդ» (Հոլանդիա) - «Յանգ Բոյզ» (Շվեյցարիա)՝ 1:1

 «Գլազգո Ռեյնջերս» (Շոտլանդիա) - «Պորտու» (Պորտուգալիա)՝ 2:0

H խումբ

«Ֆերենցվարոշ» (Հունգարիա) - ԲԿՄԱ (Ռուսաստան)՝ 0:0

«Էսպանյոլ» (Իսպանիա) - «Լուդոգորեց» (Բուլղարիա)՝ 6:0

I խումբ

 «Վոլֆսբուրգ» (Գերմանիա) - «Գենտ» (Բելգիա)՝ 1:3

«Ալեքսանդրիա» (Ուկրաինա) - «Սենթ Էթյեն» (Ֆրանսիա)՝ 2:2

J խումբ

«Վոլֆսբերգեր» (Ավստրիա) - «Իստանբուլ Բաշակշեհիր» (Թուրքիա)՝ 0:3

«Բորուսիա» (Մյոնխենգլադբախ, Գերմանիա) - «Ռոմա» (Իտալիա)՝ 2:1 (տեսանյութ)

K խումբ

«Բրագա» (Պորտուգալիա) - «Բեշիկթաշ» (Թուրքիա)՝  3:1

«Վուլվերհեմփթոն» (Անգլիա) - «Սլովան» (Սլովակիա)՝ 1:0

L խումբ

«Աստանա» (Ղազախստան) - «ԱԶ Ալկմար» (Հոլանդիա)՝ 0:5

«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - «Պարտիզան» (Սերբիա)՝ 3:0 (տեսանյութ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում