09:43  ,  8 նոյեմբերի, 2019

«Միլանը» 30 միլիոն եվրո կառաջարկի Ռակիտիչի դիմաց

Իտալական «Միլանը» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ցանկանում է ամեն գնով ձեռք բերել կատալոնական «Բարսելոնայի» և Խորվաթիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Իվան Ռակիտիչին:

Sky Italia-ի հաղորդմամբ՝ «Միլանը» 31-ամյա կիսապաշտպանի տեղափոխության դիմաց «Բարսելոնային» կառաջարկի 30 միլիոն եվրո:

Ռակիտիչը դեմ չէ հեռանալ «Բարսելոնայից», քանի որ կատալոնական թիմում ընթացիկ մրցաշրջանում գրեթե խաղաժամանակ չի ստացել:

Խորվաթ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև Մադրիդի «Աթլետիկոն» ու Միլանի «Ինտերը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում