09:10  ,  8 նոյեմբերի, 2019

Ֆատի. Ցանկանում եմ ամբողջ կարիերաս անցկացնել «Բարսելոնայում»

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» 17-ամյա հարձակվող Անսումանե Ֆատին բացառել է կատալոնական թիմից հեռանալու հնարավորությունը:

«Ես միշտ երազել եմ խաղալ «Բարսելոնայի» հիմնական թիմում: Ցանկանում եմ ամբողջ կարիերաս անցկացնել այս թիմում:

Այնուամենայնիվ, ես չեմ մոռանում, որ «Բարսելոնայի» հիմնական թիմի ֆուտբոլիստ չեմ և շարունակում եմ շատ ժամանակ անցկացնել նաև երիտասարդական թիմի ֆուտբոլիստների հետ»,- Ֆատիի խոսքը մեջբերում է Sport.es-ը:

Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Ֆատին «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 9 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում