00:09  ,  8 նոյեմբերի, 2019

Օբամեյանգը՝ «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում

Լոնդոնի «Արսենալի» և Գաբոնի ազգային հավաքականի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում հնարավոր է՝ տեղափոխվի կատալոնական «Բարսելոնա»:

Օբամեյանգը դժգոհ է «Արսենալի» մրցելույթներից և պատրաստվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ լոնդոնյան ակումբից:

30-ամյա հարձակվողի պայմանագիրն «Արսենալի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս:

Հիշեցնենք, որ Օբամեյանգն «Արսենալ» է տեղափոխվել 2018 թվականին՝ Դորտմունդի «Բորուսիայից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս