23:17  ,  7 նոյեմբերի, 2019

Լանգլե. «Բարսելոնայի» համար ծանր ժամանակներ են

Կատալոնական «Բարսելոնայի» ֆրանսիացի պաշտպան Կլեման Լանգլեն խոսել է ընթացիկ մրցաշրջանում Իսպանիայի չեմպիոնի անհաջող մրցելույթների մասին:

«Մարդիկ իրավունք ունեն քննադատել մեզ, քանի որ մենք անհաջող մրցելույթներ ենք ունենում և չափից շատ միավորներ ենք կորցնում:

«Բարսելոնայի» համար այժմ ծանր ժամանակներ են, սակայն ես վստահ եմ, որ ակումբը կկարողանա պատվով դուրս գալ այս վիճակից և կրկին հաղթանակներ տանել»,- Լանգլեի խոսքը փոխանցում է Sport.es-ը:

Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության 12-րդ տուրում «Բարսելոնան» 1:3 հաշվով պարտվեց «Լևանտեին», իսկ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում՝ ոչ ոքի խաղաց «Սլավիայի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English