Բուխարեստում ընթացող արագ շախմատի Grandchesstour-ի հերթական փուլի մրցաշարում նոյեմբերի 7-ին տեղի են ունեցել չորրորդ, հինգերորդ և վեցերորդ տուրի պարտիաները:
Չորրորդ տուրում հայկական շախմատի առաջատարը սպիտակներով ոչ ոքի է խաղացել ռուսաստանցի Վլադիսլավ Արետմիևի հետ:
Հինգերորդ տուրում Արոնյանը սևերով պարտվել է աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդին, իսկ վեցերորդ տուրում՝ սպիտակներով ոչ ոքի խաղացել ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ:
Այժմ Լևոն Արոնյանը 6 միավորով մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղում է:
Նոյեմբերի 8-ին Արոնյանը կանցկացնի 7-րդ, 8-րդ և 9-րդ տուրի պարտիաները՝ մրցելով ուկրաինացի Անտոն Կորոբովի, ամերիկացի Ուեսլի Սոյի և հոլանդացի Անիշ Գիրիի հետ:
Արագ շախմատի 9 տուրից հետո կանցկացվի կայծակնային խաղի 18 տուր։ Մրցաշարը կավարտվի նոյեմբերի 10-ին:
Մրցաշարի մրցանակային հիմնադրամը կազմում է 150 հազար ԱՄՆ դոլար:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում