21:08  ,  7 նոյեմբերի, 2019

Ժորդի Ալբայի ապաքինման նախնական ժամկետը

Կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի պաշտպան Ժորդի Ալբան Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի՝ «Սլավիայի» հետ խաղում ձախ ոտքի մկանային վնասվածք է ստացել:

Mundo Deportivo-ի հաղորդմամբ՝ Ալբան վնասվածքի պատճառով չի կարողանա խաղադաշտ դուրս գալ առաջիկա 1 ամսվա ընթացքում:

«Բարսելոնա» - «Սլավիա» հանդիպումն ավարտվել է 0:0 հաշվով:

Ընթացիկ մրցաշրջանում Ժորդի Ալբան «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 9 հանդիպման և դարձել 1 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով