22:15  ,  7 նոյեմբերի, 2019

Կրոսը հաստատել է, որ Բեյլը ցանկանում է հեռանալ «Ռեալից»

Մադրիդի «Ռեալի» գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է Արքայական ակումբի ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլի ապագայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:

«Ցավում եմ, որ Բեյլի շուրջ նման իրավիճակ է ստեղծվել: Գարեթը հրաշալի ֆուտբոլիստ է, որը մեծ օգուտ է տվել «Ռեալին»:

Բեյլը ցանկանում էր հեռանալ «Ռեալից» դեռ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, սակայն նրա տեղափոխությունն այդպես էլ չստացվեց: Հիմա նա կրկին մտածում է տեղափոխվելու մասին»,- Կրոսը խոսքը մեջբերում է Real Total-ը:

Ավելի վաղ իսպանական պարբերականները հաղորդել էին, որ Գարեթ Բեյլը ցանկանում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում տեղափոխվել Չինաստանի առաջնություն:

30-ամյա կիսապաշտպանը «Ռեալում» հանդես է գալիս 2014 թվականից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս