09:46  +04,  7 նոյեմբերի, 2019

Խաբիբ Նուրմագոմեդովը հետևել է «Լոկոմոտիվ» - «Յուվենտուս» հանդիպմանը (ֆոտո)

Խառը մենամարտերի թեթև քաշային կարգի չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովը ստադիոնից հետևել է նոյեմբերի 6-ին Մոսկվայում տեղի ունեցած Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի՝ «Լոկոմոտիվ» - «Յուվենտուս» հանդիպմանը:

«Յուվենտուսը» Աարոն Ռեմսիի և Դուգլաս Կոստայի գոլերի շնորհիվ հաղթանակ տարավ 2:1 հաշվով: «Լոկոմոտիվի» կազմից աչքի ընկավ ռուսաստանցի կիսապաշտպան Ալեքսեյ Միրանչուկը:

Խաբիբ Նուրմագոմեդովը բազմիցս հայտարարել է, որ հանդիսանում է «Յուվենտուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի երկրպագուն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում

Տպել    |  In English

Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ