23:13  ,  6 նոյեմբերի, 2019

Լևոն Արոնյանը հաղթանակով է մեկնարկել Grandchesstour-ի հերթական փուլի մրցաշարում

Բուխարեստում նոյեմբերի 6-ին մեկնարկել է արագ շախմատի Grandchesstour-ի հերթական փուլի մրցաշարը:

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը մրցաշարի մեկնարկային տուրի պարտիայում սևերով հաղթել է ամերիկացի Ֆաբիանո Կարուանային: Երկրորդ և երրորդ տուրերում Արոնյանը ոչ ոքի է խաղացել ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի և վետնամցի Լե Կուանգ Լիեմի հետ:

Լևոն Արոնյանն այժմ 4 միավորով երկրորդն է մրցաշարային աղյուսակում: Առաջատարը 5 միավորով հոլանդացի Անիշ Գիրին է:

Նոյեմբերի 7-ին Արոնյանը կանցկացնի, չորրորդ, հինգերորդ և վեցերորդ տուրերի պարտիաները՝ մրցելով ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմիևի, հնդիկ Վիշվանաթան Անանդի և ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ:

Արագ շախմատի 9 տուրից հետո կանցկացվի կայծակնային խաղի 18 տուր։ Մրցաշարը կավարտվի նոյեմբերի 10-ին:

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը կազմում է 150 հազար ԱՄՆ դոլար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English