21:44  ,  6 նոյեմբերի, 2019

ԵԼ. «Արսենալը» վերջին պահին զրկվեց հաղթանակից (տեսանյութ)

Եվրոպայի լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում Լոնդոնի «Արսենալն» արտագնա խաղում ուժերը չափեց պորտուգալական «Վիտորիա Գիմարաեշի» հետ:

Ունաի Էմերիի գլխավորած թիմը հանդիպման 80-րդ րոպեին գերմանացի կիսապաշտպան Շկոդրան Մուստաֆիի խփած գոլի շնորհիվ նվազագույն՝ 1:0 հաշվով հաղթում էր «Վիտորիային», սակայն հանդիպման ավելացված ժամանակի առաջին րոպեին պորտուգալական թիմի բրազիլացի հարձակվող Բրունոն խփեց պատասխան գոլն ու 1 միավոր պարգևեց իր թիմին:

Այժմ «Արսենալը» 10 միավորով գլխավորում է F խմբի մրցաշարային աղյուսակը: Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» 6 միավորով երկրորդ տեղում է և 1 հանդիպում պակաս է անցկացրել լոնդոնցիներից:

ՏԵՍԱՆՅՈՒԹ

Եվրոպայի լիգա, խմբային փուլ, չորրորդ տուր

«Վիտորիա Գիմարաեշ» - «Արսենալ»՝ 1:1

Բրունո, 90+1 - Շկոդրան Մուստաֆի, 80

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս