15:12  ,  6 նոյեմբերի, 2019

206 սմ հասակ ունեցող բասկետբոլիստը որակազրկվել է աճի հորմոն օգտագործելու համար

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի «Ատլանտա Հոուքս» ակումբի հարձակվող Ջոն Քոլինզը հակադոպինգային կանոնադրության խախտման համար որակազրկվել է 25 խաղով։ 206 սմ հասակ ունեցող 22-ամյա բասկետբոլիստի դոպինգ նմուշի արյան մեջ հայտնաբերվել է աճի հորմոն՝ պրալմորելին, որն արգելված է։

«Ներողություն եմ խնդրում թիմից, ակումբից, երկրպագուներից, հասարակությունից։ Ես ինչ-որ բան եմ ընդունել՝ չիմանալով, որ դրա մեջ արգելված նյութ կա։ Մտադիր եմ բողոքարկել որակազրկումս»,- Քոլինզի խոսքը մեջբերում է ESPN-ը։

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի ընթացիկ առաջնությունում «Ատլանտան» մասնակցել է 6 հանդիպման, տարել երեք հաղթանակ, կրել երեք պարտություն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով