09:09  ,  6 նոյեմբերի, 2019

Ալեքսանդր Կարապետյան․ Էրիկ Վարդանյանը 5 տարի եղել է «Բարսելոնայի» համակարգում, ինչն ապացուցում է, որ նա ունի տաղանդ

Ռուսական «Սոչիի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էրիկ Վարդանյանի տեղափոխությունը Երեւանի «Փյունիկից» «Սոչի»։

«Պայմանագրի կնքումից հետո ընթրեցինք Էրիկի հետ, զրուցեցինք։ Նրա տեղափոխության մասին իմացա միայն «Տամբովի» հետ հանդիպման ժամանակ, որը ես բաց թողեցի վնասվածքի պատճառով։

Ուրախ եմ, որ «Սոչիում» կլինի եւս մեկ հայ։ Վարդանյանը գերազանց ֆուտբոլիստ է։ Այն, որ Էրիկը 5 տարի մարզվել է «Բարսելոնայի» մարզադպրոցում, ապացուցում է, որ նա ունի տաղանդ։ Եթե չլինեին վնասվածքները, նա արդեն վաղուց կխաղար մեծ ակումբում։ Հույս ունեմ, որ նա շատ կօգնի մեզ։

Վնասվածքի պատճառով ես բաց թողեցի մեկ շաբաթ, բայց նոյեմբերի 5-ին վերսկսել եմ մարզումներս։ Կձգտեմ լավագույն մարզավիճակում մոտենալ ազգային հավաքականի խաղերին»,- նշեց Ալեքսանդր Կարապետյանը։

Ոչ մարզական վարքի համար Հայաստանում վեց ամսով որակազրկված 21-ամյա Վարդանյանը երեք տարվա պայմանագիր է կնքել «Սոչիի» հետ։

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով





  • Լրահոս