20:35  ,  5 նոյեմբերի, 2019

Վանեցյանը հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակել Ռուսաստանի հետնապահ թիմից հեռացված մարզիչին

Ռուսական «Տամբովի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացված Ալեքսանդր Գրիգորյանը մոտ է Հայաստանի հավաքականը գլխավորելուն: Նշանակման մասին պաշտոնական հայտարարություն դեռ չի եղել։

NEWS.am Sport-ին հայտնի է դարձել, որ այս օրերին Երևանում գտնվող 53-ամյա մասնագետի թեկնածությունը առաջադրել և պաշտպանում են «Ուրարտուի» սեփականատեր Ջեվան Չելոյանցը և «Լոռիի» նախագահ Թովմաս Գրիգորյանը:

Առաջարկն արժանացել է ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի հավանությանը։ Գրիգորյանի թեկնածությանը դեմ է ՀՖՖ-ի ղեկավարության մի մասը, այդ թվում ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը:

Իսպանացի մասնագետը բանակցում է իր անվանի հայրենակիցներից մեկի հետ` հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնին հրավիրելու նպատակով:

NEWS.am Sport-ի տվյալներով, հնարավոր նշանակման կապակցությամբ իրենց անհանգստությունն ու բացասական վերաբերմունքն են հայտնել նաեւ Ռուսաստանում հանդես եկող ազգային հավաքականի անդամները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով