21:42  ,  5 նոյեմբերի, 2019

Ջոկովիչ. Դեռ չեմ մտածում թենիսից հեռանալու մասին

Աշխարհի երկրորդ ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը հայտարարել է, որ չի պատրաստվում առաջիկայում ավարտել կարիերան:

«Չեմ կարող հստակ ժամկետներ նշել, սակայն ցանկանում եմ դեռ երկար ժամանակ անցկացնել թենիսում: Ինձ դուր է գալիս այս մարզաձևը, և ես չեմ պատկերացնում իմ կյանքն առանց թենիսի»,- 32-ամյա Ջոկովիչը խոսքը փոխանցում է Tennis 365-ը:

Հիշեցնենք, որ Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի՝ նոյեմբերին հրապարակած աղյուսակում Նովակ Ջոկովիչը երկրորդն էր: Առաջատարն իսպանացի Ռաֆայել Նադալն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English