16:35  ,  5 նոյեմբերի, 2019

Արգենտինան ու ԱՄԷ-ն հավակնում են շախմատային թագի համար մրցախաղի անցկացմանը

Ագենտինան եւ Արաբական Միացյալ Էմիրությունները հայտեր են ներկայացրել Շախմատի միջազգային ֆեդերացիային (ՖԻԴԵ) 2020 թվականին շախմատային թագի համար մրցախաղի անցկացման համար։

Հիշեցնենք, որ աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը նախորդ չեմպիոնական մրցախաղն անցկացրել է 2018-ին Լոդոնում՝ պարտության մատնելով ամերիկացի Ֆաբիանո Կարուանային։

Կարլսենի հաջորդ մրցակիցը հայտնի կդառնա 2020թ․ գարնանը Եկատերինբուրգում անցկացվելիք հավակնորդների մրցաշարում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս