11:28  ,  5 նոյեմբերի, 2019

Իտալիայի առաջնության հոկտեմբերի լավագույն ֆուտբոլիստը

«Լացիոյի» իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեն ճանաչվել է Իտալիայի առաջնության հոկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է Football Italia-ն:

Հոկտեմբերին 29-ամյա հարձակվողն Իտալիայի առաջնությունում մասնակցել է 5 հանդիպման՝ դառնալով 8 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

Ընթացիկ մրցաշրջանում Իմոբիլեն 13 խաղում դարձել է 14 գոլի և 4 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Իտալիայի առաջնության 11-րդ տուրից հետո «Լացիոն» 21 միավորով մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English