14:12  ,  4 նոյեմբերի, 2019

Ռոման Բերեզովսկի․ Էրիկ Վարդանյանի տեղափոխությունն անակնկալ էր ինձ համար

Ռուսական մամուլը նոյեմբերի 3-ին հայտնեց, որ Երեւանի «Փյունիկի» եւ Հայաստանի» հավաքականի կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը երեք տարվա պայմանագիր կկնքի «Սոչիի» հետ։

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում այս լուրը հաստատեց ռուսական ակումբի եւ Հայաստանի հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին։

«Էրիկ Վարդանյանի տեղափոխության հարցով ինձ հետ չեն խորհրդակցել։ Ինձ համար եւս անակնկալ էր այս տրանսֆերը։ Հույս ունեմ, որ «Սոչիում» Էրիկը կկարողանա իրեն դրսեւորել լավագույն կողմերից։ Վաղը կհանդիպեմ եւ կզրուցեմ Վարդանյանի հետ»,- նշեց լեգենդար դարպասապահը։

Հարցին, թե կշարունակի աշխատել ազգային հավաքականում Արմեն Գյուլբուդաղյանցի հրաժարականից հետո, 45-ամյա մասնագետը պատասխանեց այսպես․ «Կարծում եմ՝ այո»։

Հիշեցնենք, որ 21-ամյա Վարդանյանը ոչ մարզական վարքի համար Հայաստանում որակազրկվել է կես տարով։

Սամվել Սուքիասյան

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով