12:28  ,  4 նոյեմբերի, 2019

Պիոլին՝ «Լացիոյից» կրած պարտությունից հետո. «Միլանը» ճիշտ ճանապարհի վրա է

Իտալական «Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին մեկնաբանել է Իտալիայի առաջնության 11-րդ տուրում «Լացիոյից» 1:2 հաշվով կրած պարտությունը:

«Մենք ցավալի պարտություն կրեցինք, սակայն եթե մոռանանք հաշվի մասին, ապա կարելի է ասել, որ «Միլանի» խաղում առաջընթաց է նկատվում: «Միլանը» սկսել է ավելի շատ գրոհել ու վտանգավոր պահեր ստեղծել:

Վստահ եմ, որ «Միլանը» ճիշտ ճանապարհի վրա է: Շատ շուտով այս ակումբը միայն հաղթանակներ է տանելու»,- Sky Italia-ի հաղորդմամբ՝ ասել է Պիոլին:

Ավելի վաղ Ստեֆանո Պիոլին հայտարարել էր, որ այս մրցաշրջանում «Միլանի» գլխավոր նպատակը Չեմպիոնների լիգայի ուղեգիր ձեռք բերելն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով