13:15  ,  4 նոյեմբերի, 2019

Լեմպարդ. VAR-ի օգտագործումը կարող է վտանգ դառնալ Պրեմիեր լիգայի համար

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը խոսել է ֆուտբոլում մրցավարների կողմից օգտագործվող VAR համակարգի արդյունավետության մասին:

«VAR համակարգի օգտագործման հետ կապված ամեն օր նոր հարցեր են սկսում առաջանալ: Հանդիպումների ընթացքում մրցավարները VAR համակարգից օգտվում են բազմաթիվ անգամ, իսկ դա երկար ժամանակ է խլում:

Եթե VAR համակարգը շարունակվի օգտագործվել այնպես, ինչպես այժմ, այն կարող է մեծ վտանգ դառնալ Պրեմիեր լիգայի համար»,- Լեմպարդի խոսքը փոխանցում է BBC-ն:

Ավելի վաղ VAR համակարգի խնդիրների մասին խոսել էին նաև Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին և «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս