22:32  ,  3 նոյեմբերի, 2019

«Տոտենհեմն» ավելացված 7-րդ րոպեին բաց թողեց հաղթանակը, «Լեսթեր Սիթին» խնդիրներ չունեցավ (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 11-րդ տուրում «Լեսթեր Սիթին» Լոնդոնում մրցեց «Քրիսթալ Փելասի» հետ եւ առավելության հասավ 2։0 հաշվով։ «Լեսթեր Սիթին» 23 միավորով հավասարվեց Լոնդոնի «Չելսիին» եւ գոլերի տարբերությամբ բարձրացավ երրորդ տեղ։

Լոնդոնի «Տոտենհեմը» Լիվերպուլում հյուրընկալվեց «Էվերտոնին» եւ հաղթանակը բաց թողեց ավելացված 7-րդ րոպեին բաց թողած գոլի հետեւանքով՝ 1։1։

«Տոտենհեմը» 13 միավորով 11-րդն է, «Էվերտոնն» ունի 11 միավոր եւ 17-րդն է։

Անգլիայի առաջնություն, 11-րդ տուր

«Էվերտոն» - «Տոտենհեմ»՝ 1։1 (տեսանյութ)

Ջենք Թոսուն, 90+7 - Դելե Ալի, 63

Հեռացում՝ Սոն Հին Մին («Տոտենհեմ»), 79

«Քրիսթալ Փելաս» - «Լեսթեր Սիթի»՝ 0։2 (տեսանյութ)

Չագլար Սոյունջու, 57, Ջեյմի Վարդի, 88

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում