Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Նոան» ընդունեց Բարձրագույն խմբի առաջատար Երեւանի «Արարատին» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։
Միակ գոլը խփեց ռուսաստանցի հարձակվող Մաքսիմ Մայրովիչը։
Հիշեցնենք, որ չեմպիոն «Արարատ-Արմենիան» դուրս է թողել «Վեստ Արմենիային»՝ 5։0, գավաթակիր «Ալաշկերտը»՝ Երեւանի «Տորպեդոյին» (3։1), «Ուրարտուն»՝ «Փյունիկին» (0։0, 11մ՝ 5։3), «Սեւանը»՝ «Երեւանին»՝ 2:0, «Գանձասար-Կապանը»՝ Գյումրիի «Շիրակին» (1։0), «Վանը» հաղթահարել է Երեւանի «Լոկոմոտիվի» արգելքը՝ 1։0։ Քառորդ եզրափակիչում է նաեւ «Լոռին», որի մրցակից «Դիլիջանը» հրաժարվել էր մասնակցությունից։
Հայաստանի գավաթի խաղարկություն, 1/8 եզրափակիչ
«Նոա» - «Արարատ»՝ 1:0 (տեսանյութ)
Մաքսիմ Մայրովիչ, 31
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում