13:42  ,  3 նոյեմբերի, 2019

Էդմեն Շահբազյանի հաղթանակը Նյու Յորքում, մենամարտին հետեւել է նաեւ Դոնալդ Թրամփը (ֆոտո)

Նյու Յորքի «Մեդիսոն Սքվեր Գարդեն» մարզապալատում անցկացված խառը մենամարտերի (MMA) UFC 244 մրցաշարում հաղթանակ է տարել ամերիկահայ Էդմեն Շահբազյանը։ Գլենդեյլը ներկայացնող 21-ամյա մարտիկը մենամարտել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Բրեդ Տավարեսի հետ եւ հաղթանակ է տարել նոկաուտով։ Մարզիկները հանդես են գալիս միջին քաշային կարգում։

Մենամարտին հետեւել է նաեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English