01:53  ,  3 նոյեմբերի, 2019

«Ռեալը» չօգտվեց «Բարսելոնային» շրջանցելու հնարավորությունից (ֆոտո)

Իսպանիայի առաջնության 12-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական խաղադաշտում մրցեց «Բետիսի» հետ։ Ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմը չօգտվեց առաջատար «Բարսելոնային» շրջանցելու հնարավորությունից։ Դարպասի գրավում չգրանցվեց՝ 0։0։

Արքայական թիմը 22 միավորով հավասարվեց առաջին տեղում ընթացող «Բարսելոնային», սակայն գոլերի տարբերությամբ երկրորդն է։ «Բետիսը» 14-րդն է՝ 13 միավոր։

Հիշեցնենք, որ այս տուրում «Բարսելոնան» 1։3 հաշվով պարտվել էր «Լեւանտեին»։

Իսպանիայի առաջնություն, 12-րդ տուր

«Ռեալ» - «Բետիս»՝ 0։0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում