01:42  ,  3 նոյեմբերի, 2019

Թուրինյան դերբիում հաղթեց «Յուվենտուսը» (ֆոտո)

Իտալիայի առաջնության 11-րդ տուրում չեմպիոն «Յուվենտուսը» հյուրընկալվեց «Տորինոյին»։ Թուրինյան դերբիում հաղթանակ տարավ իտալացի Մաուրիցիո Սարիի գլխավորած թիմը։

70-րդ րոպեին անկյունայինի իրացումից հետո աչքի ընկավ հոլանդացի պաշտպան Մատեյս դե Լիգտը։ Գոլային փոխանցումը կատարեց արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինը։ Դե Լիգտն առաջին գոլը խփեց նոր ակումբում։ 

«Յուվենտուսը» 29 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 1 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող Միլանի «Ինտերի» նկատմամբ։ «Տորինոն» ունի 11 միավոր եւ 13-րդն է։

Իտալիայի առաջնություն, 11-րդ տուր

«Տորինո» - «Յուվենտուս»՝ 0։1 (տեսանյութ)

Մատեյս դե Լիգտ, 70

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով