23:20  ,  2 նոյեմբերի, 2019

«Սեւիլիա» - «Աթլետիկո»՝ 1։1 (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 12-րդ տուրում «Սեւիլիան» ընդունեց Մադրիդի «Աթլետիկոյին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։

Առաջինը հաջողության հասան դաշտի տերերը։ Աչքի ընկավ արգենտինացի կիսապաշտպան Ֆրանկո Վասկեսը։

Երկրորդ խաղակեսում արգենտիանցի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմին պարտությունից փրկեց իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան։ 72-րդ րոպեին հյուրերի իսպանացի հարձակվող Դիեգո Կոստան չկարողացավ արդյունավետ իրացնել 11 մետրանոցը։ Սեյվի հեղինակ դարձավ չեխ դարպասապահ Թոմաշ Վացլիկը։

«Աթլետիկոն» ու «Սեւիլիան» վաստակել են 21-ական միավոր եւ երրորդ, չորրորդ տեղերում են համապատասխանաբար։

Իսպանիայի առաջնություն, 12-րդ տուր

«Սեւիլիա» - «Աթլետիկո»՝ 1։1 (տեսանյութ)

Ֆրանկո Վասկես, 28 - Ալվարո Մորատա, 60

Չիրացրած 11մ՝ Դիեգո Կոստա («Աթլետիկո»), 72

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English