21:04  ,  2 նոյեմբերի, 2019

«Լեւանտեն» պարտության մատնեց «Բարսելոնային» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 11-րդ տուրում չեմպիոն «Բարսելոնան» հյուրընկալվեց «Լեւանտեին»։ Իսպանացի Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմը պարտություն կրեց 1։3 հաշվով՝ գոլերը բաց թողնելով 61, 63 եւ 68-րդ րոպեներին։

Կատալոնական թիմի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին կրճատեց հաշվի տարբերությունը։ Նրա երկրորդ գոլն էլ VAR-ի միջամտությունից հետո չեղարկվեց․ խաղից դուրս։

«Բարսելոնան»  22 միավորով առաջին տեղում է, սակայն մեկ հանդիպում քիչ անցկացրած «Ռեալը» հետ է 1 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 11-րդ տուր

 «Լևանտե» - «Բարսելոնա»՝ 3։1 (տեսանյութ)

Խոսե Կամպանյա, 61, Բորխա Մայորալ, 63, Նեմանյա Ռադոյա, 68 -  Լիոնել Մեսի, 38, 11մ,

«Սևիլիա» - «Աթլետիկո Մադրիդ»՝ 21:30

«Ռեալ Մադրիդ» - «Բետիս»՝ 23:55

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English