20:58  ,  2 նոյեմբերի, 2019

«Լիվերպուլի» եւ «Մանչեսթեր Սիթի» կամային հաղթանակները (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 11-րդ տուրում առաջատար «Լիվերպուլը» հյուրընկալվեց «Աստոն Վիլային» եւ միայն վերջին րոպեներին կարողացավ կամային հաղթանակի հասնել՝ 2։1 հաշվով։

Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմին հաղթանակ բերեցին շոտլանդացի պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի եւ Սադիո Մանեի գոլերը։ Սենեգալցի հարձակվողն աչքի ընկավ ավելացված չորրորդ րոպեին։

«Լիվերպուլը» 31 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Երկրորդ տեղում ընթացող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հետ է 6 միավոր։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը տանը 2։1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Սաութհեմփթոնի» նկատմամբ։ Մանչեսթերյան ակումբի կազմում աչքի ընկան արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոյի եւ անգլիացի պաշտպան Կայլ Ուոքերի գոլերը։

«Արսենալը» սեփական խաղադաշտում չկարողացավ առավելության հասնել «Վուլվերհեմփթոնի» նկատմամբ՝ 1։1։

Անգլիայի առաջնություն, 11-րդ տուր

«Աստոն Վիլա» - «Լիվերպուլ»՝ 1։2 (տեսանյութ)

Մահմուդ Հասան, 21 - Էնդրյու Ռոբերտսոն, 87, Սադիո Մանե, 90+4

«Մանչեսթեր Սիթի» - «Սաութհեմփթոն»՝ 2։1  (տեսանյութ)

Սերխիո Ագուերո, 70, Կայլ Ուոքեր, 86 – Ջեյմս Ուորդ-Պրաուս, 13

«Արսենալ» - «Վուլվերհեմփթոն»՝ 1։1  (տեսանյութ)

Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 21 – Ռաուլ Խիմենես, 76

«Շեֆիլդ» - «Բարնլի»՝ 3։0

Ջոն Լանդստրյոմ, 17, 43, Ջոն Ֆլեկ, 44

«Ուոթֆորդ» - «Չելսի»՝ 21:30 (Երևանի ժամանակ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով