19:56  ,  2 նոյեմբերի, 2019

«Ռոման» ուժեղ էր «Նապոլիից» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 11-րդ տուրում «Ռոման» տանը մրցեց «Նապոլիի» հետ։ Պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 2։1 հաշվով։

Հռոմեական ակումբի կազմում աչքի ընկան կիսապաշտպաններ, իտալացի Նիկոլո Ձանյոլոն եւ ֆրանսիացի Ժորդան Վերետուն։

Վնասվածքից հետո մարզումները վերսկսած Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բացակայում էր «Ռոմայի» հայտացուցակից։

«Ռոման» 22 միավորով բարձրացավ ընթացիկ երրորդ տեղ, «Նապոլին» 7-րդն է՝ 18 միավոր։

Իտալիայի առաջնություն, 11-րդ տուր

«Ռոմա» - «Նապոլի»՝ 2։1 (տեսանյութ)

Նիկոլո Ձանյոլո, 19, Ժորդան Վերետու, 55, 11մ - Արկադիուշ Միլիկ, 72,

Չիրացրած 11մ՝ Ալեքսանդր Կոլարով («Ռոմա»), 26

Հեռացում՝ Մերտ Չեթին («Ռոմա»), 90+6, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով