17:03  ,  2 նոյեմբերի, 2019

Ստեֆանո Պիոլին՝ այս մրցաշրջանում «Միլանի» գլխավոր նպատակի մասին

Իտալական «Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին վստահ է, որ հաջորդ մրցաշրջանում իր գլխավորած թիմը կարող է մասնակցել Չեմպիոնների լիգային:

«Կարծում եմ, որ «Միլանը» դեռ ժամանակ ունի մրցաշարային աղյուսակում իրավիճակը բարելավելու համար: «Միլանի» խաղում զգալի առաջընթաց է նկատվում:

Եթե մենք հավատանք մեր ուժերին, ապա կկարողանանք մասնակցել Չեմպիոնների լիգային: Այս մրցաշրջանում դա մեր գլխավոր նպատակն է»,- Պիոլիի խոսքը մեջբերում է Sky Italia-ն:

Իտալիայի առաջնության 10-րդ տուրից հետո «Միլանը» 13 միավորով 10-րդն է մրցաշարային աղյուսակում:

Ավելի վաղ իտալական ԶԼՄ-ները հաղորդում էին, որ եթե «Միլանը» չկարողանա Իտալիայի ընթացիկ առաջնությունն ավարտել մրցաշարային աղյուսակի առաջին քառյակում, ապա Պիոլին պաշտոնանկ կարվի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով