11:50  ,  2 նոյեմբերի, 2019

Վալվերդե. Գրիզմանը խաղադաշտ դուրս կգա, եթե արդարացնի իրեն

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն խոսել է թիմի ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի մարզավիճակի մասին:

«Այս մրցաշրջանում Գրիզմանը մասնակցել է «Բարսելոնայի» գրեթե բոլոր հանդիպումներին: Բնական է, որ յուրաքանչյուր ֆուտբոլիստի հանգիստ է հարկավոր: 

«Բարսելոնայում» խաղադաշտ են դուրս գալիս այն ֆուտբոլիստները, որոնք գտնվում են լավագույն մարզավիճակում:

Գրիզմանը կմասնակցի «Բարսելոնայի» հաջորդ հանդիպմանը, եթե արդարացնի իրեն»,- Վալվերդեի խոսքը մեջբերում է Sport.es-ը:

Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնությունում «Բարսելոնան» իր հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 2-ին՝ Երևանի ժամանակով 19:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում