09:49  ,  2 նոյեմբերի, 2019

«Ռոմա» - «Նապոլի». Բուքմեյքերների կանխատեսումը

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 11-րդ տուրում «Ռոման» «Օլիմպիկո» ստադիոնում կընդունի «Նապոլիին»:

Բուքմեյքերները հանդիպման ֆավորիտ համարում են «Նապոլիին», որի հաղթանակը գնահատվել է 2.40 գործակցով: Ոչ ոքին ստացել է 3.60, «Ռոմայի» հաղթանակը՝ 2.70 գործակիցը:

10-րդ տուրից հետո «Ռոման» 19 միավորով չորրորդ տեղում է, իսկ «Նապոլին» 18 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղը:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով չի մասնակցի հանդիպմանը:

Հիշեցնենք, որ «Ռոմա» - «Նապոլի» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 2-ին՝ Երևանի ժամանակով 18:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով