01:18  ,  2 նոյեմբերի, 2019

«Հոֆենհայմը» խոշոր հաշվով հաղթանակ տարավ, Ադամյանը դուրս եկավ փոխարինման (տեսանյութ)

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 10-րդ տուրում «Հոֆենհայմը» տնային խաղում ուժերը չափեց «Պադերբորնի» հետ:

Ալֆրեդ Շրյոդերի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 3:0 հաշվով: Աչքի ընկան դանիացի կիսապաշտպան Ռոբերտ Սկովը, չեխ պաշտպան Պավել Կադերժաբեկը և հոլանդացի հարձակվող Յուրգեն Լոկադիան:

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը հանդիպումը սկսել էր պահեստայինների նստարանին և փոխարինման դուրս եկավ 69-րդ րոպեին:

Այժմ «Հոֆենհայմը» 17 միավորով ժամանակավորապես 5-րդն է մրցաշարային աղյուսակում: «Պադերբորնը» 4 միավորով վերջին տեղում է:

Գերմանիայի առաջնություն, 10-րդ տուր

«Հոֆենհայմ» - «Պադերբորն»՝ 3:0

Ռոբերտ Սկով, 2, Պավել Կադերժաբեկ, 15, Յուրգեն Լոկադիա, 25

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս