23:22  ,  1 նոյեմբերի, 2019

«Բարսելոնայի» հայտացուցակը «Լևանտեի» հետ խաղին (ֆոտո)

Իսպանիայի առաջնության 12-րդ տուրում չեմպիոն «Բարսելոնան» արտագնա խաղում ուժերը կչափի «Լևանտեի» հետ:

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն հրապարակել է «Լևանտեի» հետ հանդիպման հայտացուցակը, որից դուրս են մնացել թիմի կենտրոնական պաշտպան Սամուել Ումտիտին և հարձակվող Ուսման Դեմբելեն:

Սամուել Ումտիտին «Լևանտեի» հետ հանդիպման հայտացուցակից դուրս է մնացել վնասվածքի պատճառով, իսկ Դեմբելեն չի մասնակցի հանդիպմանը տեխնիկական պատճառներով:

«Լևանտե» - «Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 2-ին՝ Երևանի ժամանակով 19:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով