20:02  ,  1 նոյեմբերի, 2019

«Ռոմայի» հայտացուցակը «Նապոլիի» հետ խաղին (ֆոտո)

Իտալիայի առաջնության 11-րդ տուրում «Ռոման» տնային խաղում ուժերը կչափի «Նապոլիի» հետ:

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան հրապարակել է իր թիմի հայտացուցակը, որի մեջ ներառել է 19 ֆուտբոլիստի:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքից հետո դեռ բացակայում է «Ռոմայի» կազմից։

Դարպասապահներ․ Պաու Լոպես, Դանիել Ֆուզատո, Անտոնիո Միրանտե։

Պաշտպաններ․ Խուան Խեսուս, Կրիս Սմոլինգ, Ալեքսանդր Կոլարով, Մերտ Չետին, Դավիդե Սանտոն, Ջանլուկա Մանչինի, Ալեսանդրո Ֆլորենցի, Լեոնարդո Սպինացոլա

Կիսապաշտպաններ․ Ժորդան Վերետու, Նիկոլո Ձանյոլո, Խավյեր Պաստորե, Դիեգո Պերոտի

Հարձակվողներ․ Միրկո Անտոնուչի, Էդին Ջեկո, Ջաստին Կլույվերտ, Չենգիզ Ունդեր

Իտալիայի առաջնություն, 11-րդ տուր

«Ռոմա» - «Նապոլի»՝ 18:00 (Երևանի ժամանակով)

Image

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով