19:46  ,  1 նոյեմբերի, 2019

Անգլիայի Պրեմյեր լիգա․ Ամսվա լավագույն մարզիչի թեկնածուները

Անգլիական Պրեմյեր լիգան պաշտոնական կայքում հրապարակել է հոկտեմբերի լավագույն մարզիչի կոչման հավակնորդներին․

Յուրգեն Կլոպ («Լիվերպուլ»), Ֆրենկ Լեմպարդ («Չելսի»), Գրեմ Պոտեր («Բրայթոն»), Բրենդան Ռոջերս («Լեսթեր Սիթի»), Դին Սմիթ («Աստոն Վիլա»)։

Անցած ամիս Անգլիայի առաջնությունում «Լիվերպուլը» հաղթել է «Լեսթերին» (2:1) եւ «Տոտենհեմին» (2:1), ոչ ոքի «Մանչեսթեր Յունայթեդի» (1:1) հետ։

«Չելսին» հաղթել է «Սաութհեմփթոնին» (4:1), «Նյուքասլին» (1:0) եւ «Բարնլիին» (4:2)։

«Բրայթոնը» պարտվել է «Աստոն Վիլային» (1:2), հաղթել «Տոտենհեմին» (3:0) եւ «Էվերտոնին» (3:2)։

«Լեսթերը» «Լիվերպուլին» պարտվելուց հետո հաղթել է «Բարնլիին» (2:1) «Սաութհեմփթոնին» (9:0)։

«Աստոն Վիլան» հաղթել է «Նորվիչին» (5:1) եւ «Բրայթոնի», պարտվել «Մանչեսթեր Սիթիին» (0:3)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս