13:45  ,  1 նոյեմբերի, 2019

Ստեֆեն Կարի․ Շնորհակալ եմ աջակցության համար (ֆոտո)

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի «Գոլդեն Սթեյթ» ակումբի խաղարկող Ստեֆեն Կարին շնորհակալություն է հայտնել երկրպագուներին աջակցության համար։

«Երախտապարտ եմ սիրո, աջակցության եւ հաղորդագրությունների համար։ Շուտով կվերադառնամ»,- Ինստագրամում գրել է Կարին։

Հիշեցնենք, որ Կարին ձախ ձեռքի կոտրվածք է ստացել «Ֆինիքսի» կենտրոնական Արոն Բեյնսի հետ բախումից եւ ընկնելուց հետո։ Առայժմ չի նշվում, թե երբ բասկետբոլիստը կվերադառնա խաղահրապարակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում