15:12  ,  1 նոյեմբերի, 2019

«Ինտերի» ղեկավարությունը Կոնտեից չեմպիոնություն չի պահանջել

Միլանի «Ինտերի» գլխավոր տնօրեն Ջուզեպե Մարոտան հայտարարել է, որ Իտալիայի առաջնությունում չեմպիոնությունը առաջնահերթություն չէ «Ինտերի» ղեկավարության համար:

«Այս մրցաշրջանուն «Ինտերի» միակ խնդիրը լավ ֆուտբոլ ցուցադրելն ու թիմային խաղը կատարելագործելն է: 

Անտոնիո Կոնտեի առաջ խնդիր դրված չէ ամեն գնով Իտալիայի չեմպիոն հռչակվել: Նույնը նաև Չեմպիոնների լիգայում, որտեղ «Ինտերը» շատ բարդ խմբում է ընդգրկված»,- Մարոտայի խոսքը փոխանցում է Corrierre dello Sport-ը:

Նշենք, որ Իտալիայի առաջնության 10-րդ տուրից հետո «Ինտերը» 25 միավորով երկրորդ տեղում է և 1 միավորով է հետ մնում առաջատար «Յուվենտուսից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում