20:41  ,  31 հոկտեմբերի, 2019

Լեմպարդը՝ «Չելսիի» առաջնահերթությունների մասին

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը Անգլիական Լիգայի գավաթի երկրորդ շրջանի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ իր գլխավորած թիմը նպատակ ունի չեմպիոն դառնալ Պրեմիեր լիգայում և Չեմպիոնների լիգայում:

«Մենք ցավալի պարտություն կրեցինք և չպետք է կրկնենք այն սխալները, որոնք գործեցինք «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղում:

«Չելսիի» խաղում ամեն օր առաջընթաց եմ նկատում և վստահ եմ, որ մենք մեծ հաջողությունների ենք հասնելու:

Անգլիայի առաջնությունում և Չեմպիոնների լիգայում հաղթանակներն այս մրցաշրջանում մեր առաջնահերթություններն են»,- Լեմպարդի խոսքը մեջբերում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ «Չելսին» 1:2 հաշվով պարտվեց «Մանչեսթեր Յունայթեդին» և դուրս մնաց Անգլիական Լիգայի գավաթի խաղարկությունից:

Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում «Չելսին» 20 միավորով չորրորդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում