16:10  ,  31 հոկտեմբերի, 2019

Ֆետել․ Ֆորմուլա-1-ում Շումախերից հետո արդար է նշել Հեմիլթոնի անունը

«Ֆերարիի» գերմանացի մրցարշավորդ, Ֆորմուլա-1-ի քառակի չեմպիոն Սեբաստիան Ֆետելը բարձր է գնահատել «Մերսեդեսի» բրիտանացի ներկայացուցիչ, Ֆորմուլա-1-ի հնգակի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնի նվաճումները։

«Պետք է Հեմիլթոնին համարենք լավագույններից մեկը, ստիպված ենք։ Նա վաղուց է Ֆորմուլա-1-ում եւ ամենահաջողակներից է։ Միխայել Շումախերից հետո արդար է նշել նրա անունը։

Սակայն Ֆորմուլա-1-ը շատ է փոխվել։ Սխալ է համեմատել տարբեր սերունդների ներկայացուցիչներին։ Անկասկած է, որ Հեմիլթոնն առանձնանում է իր սերնդի մյուս մրցարշավորդներից»,- Ֆետելի խոսքը մեջբերում է Motorsport-ը։

Հիշեցնենք, որ Հեմիլթոնն առաջին տիտղոսը նվաճել է 2008-ին «Մաքլարենում»։ 2013-ին նա տեղափոխվեց «Մերսեդես» եւ չեմպիոն դարձավ նաեւ 2014, 2015, 2017, 2018 թվականներին։

Նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ի Մեծ մրցանակում հաջող մրցելույթի դեպքում Հեմիլթոնը հնարավորություն կունենա ժամանակից շուտ նվաճել 6-րդ տիտղոսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով