Փարիզում ընթացող «Մասթերս» մրցաշարի զուգախաղում Ռուսաստանի ներկայացուցիչներ Կարեն Խաչանովն ու Անդրեյ Ռուբլյովը դուրս են եկել քառորդ եզրափակիչ՝ երկու սեթում առավելության հասնելով Մարկուս Դանիելի (Նոր Զելանդիա) եւ Ֆիլիպ Օսվալդի (Ավստրիա) նկատմամբ՝ 6:4, 7:5։ Պայքարը տեւել է 1 ժամ 16 րոպե։
Խաչանովի եւ Ռուբլյովի հաջորդ մրցակիցը կլինի Մասիմո Գոնսալես (Արգենտինա) / Օսթին Կրայչեկ (ԱՄՆ) – Ռոհան Բոպանա (Հնդկաստան) / Դենիս Շապովալով (Կանադա) դիմակայության հաղթող զույգը։
Խաչանովն ու Ռուբլյովը Փարիզի մրցաշարի մենախաղում դուրս են մնացել պայքարից։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում